Մատչելիության հղումներ

Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից


Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից՝ Թեհրանում խորհրդակցությունների համար, հայտնում է Mehr-ը:

Ուրբաթ օրն էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին պնդել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի եվրոպական եռյակի ջանքերը՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ, «անվավեր» են և իրավական ուժ չունեն։

Տասը տարի առաջ Թեհրանի միջուկային գործարքի կնքումից հետո չեղարկված պատժամիջոցները վերականգնելու գործընթաց է սկսել եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք Իրանին մեղադրում են միջուկային համաձայնագիրը խախտելու մեջ, պնդում, որ Թեհրանը շարունակում է ձգտել միջուկային զենքի ձեռքբերման։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG