Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին երկու քրգործով


ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Հետախուզության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին երկու քրեական գործով։ Նա մեղադրվում է Կոնգրեսին ստելու և արդարադատությանը խոչընդոտելու մեջ։

Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել քրեական հետապնդում նախաձեռնել Քոմիի նկատմամբ և արդեն գոհունակություն է հայտնել մեղադրանքների հրապարակման կապակցությամբ։

Մեղադրանքների հիմքում 2020 թվականին Սենատի լսումների ժամանակ Քոմիի ցուցմունքներն են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։

Քոմին պաշտոնանկ է արվել 2017 թվականին Թրամփի նախագահության առաջին ժամկետի մեկնարկից կարճ ժամանակ անց։ Սպիտակ տան ղեկավարը իր կողմից Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար նշանակված պաշտոնյային մեղադրում է դեմոկրատ հակառակորդների հետ դավադրության մեջ, Քոմին իր հերթին պնդում էր, որ քաղաքական հետապնդման զոհ է:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG