59 տարեկանում մահացել է ռուսաստանցի կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քյոսայանը, լուրը հայտնել է նրա կինը՝ RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն՝ Քեոսայանը հոսպիտալացվել է 2024 թվականի դեկտեմբերի վերջին, հունվարին հաղորդվել էր, որ նա կոմայի մեջ է։ Մինչ այդ նա մի քանի անգամ սրտի կաթված է ստացել։
Վերջին տարիներին Քեոսայանը աշխատում էր ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությունում, որտեղ վարում էր քաղաքական, քարոզչական հաղորդում։
Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պատժամիջոցներ են կիրառել նրա դեմ։