«Յուրաքանչյուր մարդ, ով կասի TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» կամ միջանցք՝ Հայաստանում կամ աշխարհում, դա առաջինն անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ», - հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:
«Երկրորդ՝ այդ մարդն իր լեզվամտածելակերպի մեջ չի խոսում խաղաղության մասին, ինքը խոսում է պատերազմի իրավիճակում միջանկյալ ինչ-որ լուծման մասին: Վատ է, որ Ալիևն է ասում, ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում այդ խոսույթն, այնուամենայնիվ, կփոխվի», - նշեց ԱԺ նախագահը»:
Ալիևը երեկ ՄԱԿ-ի ամբիոնից ավելի քան 15 րոպեանոց ելույթի ընթացքում ընդգծեց՝ խաղաղության մասին Ադրբեջանի պատկերացումների հիմքում «Զանգեզուրի միջանցքն» է։ «Տարածաշրջանային հաղորդակցությունը մեր տեսլականի հիմքն է երկարատև խաղաղության համար։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի հիմնական արդյունքներից մեկը Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին է (TRIPP), որը կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով և կամրապնդի տարածաշրջանային կապերը», - ասել է նա: