Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սոֆի Լագուտը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոստացել է իր դիվանագիտական առաքելության ընթացքում «ամրապնդել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները»: Այս մասին ասված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այսօր հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ և իր հավատարմագրերի պատճենները փոխանցել։
«Մտքեր են փոխանակվել ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններում ճգնաժամի պատճառների վերաբերյալ։ Չնայած առկա մարտահրավերներին՝ նշվել է փոխադարձ երկխոսության և քննարկումների շարունակականության կարևորությունը»,- փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: