Արձագանքելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարություններին պաշտոնական Բաքուն Փարիզին «կեղծավորության» մեջ է մեղադրել՝ պնդելով, որ Հայաստանին «մահացու զենք մատակարարելը չի ծառայում խաղաղությանը»:
Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն X-ում հրապարակած գրառման մեջ անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը պնդել է․ - «Դրա ստորագրումը և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացում և, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից արտաքին միջամտության դադարեցում, որը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի անկայունացմանը»:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այսօր մտահոգություն է հայտնել հայ - ադրբեջանական սահմանին լարվածությամբ և ընդգծել՝ հուսով է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կընդլայնվի: