Մատչելիության հղումներ

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում


Երևանի քաղաքապետարան, արխիվ
Երևանի քաղաքապետարան, արխիվ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 8-ին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց նոր նշանակումների մասին։

Աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիլեն Արևշատյանը, քաղաքապետի խորհրդական՝ Արման Լազարյանը, իսկ Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար։

Հիշեցնենք, որ Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանը նախորդ տարի կալանավորվել էր խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիքի դրդելու մեղադրանքով։

Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի 12 վարչական շրջաններից երեքի ղեկավարներ քրեական գործերով անցնելուց հետո հրաժարական են ներկայացրել և հեռացել պաշտոններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG