Հայ-վրացական սահմանին Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել, տեղեկությունը հաստատում են Ներքին գործերի նախարարությունից։ Գերատեսչության խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ձերբակալվածը 29-ամյա Գիորգի Կինոիանին է։ Նրան ՌԴ իրավապահները մեղադրում են վարձկանության համար։
«Սեպտեմբերի 3-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության կողմից վարձկանության հատկանիշներով միջպետական հետախուզման մեջ գտնվող Գիորգի Կինոիանին։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել են Գլխավոր դատախազությունը, Արդարադատության նախարարությունը, ինչպես նաև հետախուզումը նախաձեռնողը [խմբ.՝ ՌԴ]», - հայտնեց Սարգսյանը։
Գիորգի Կինոիանին այս պահին կալանավոված է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում։
«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ Վրաստանի 29-ամյա քաղաքացին Ուկրաինայում կռվել է Ռուսաստանի դեմ։ Նրա հարազատները մտավախություն ունեն, որ հայաստանցի իրավապահները նրան կարտահանձնեն Ռուսաստանին։
Մանրամասները տե՛ս այստեղ