Մատչելիության հղումներ

Հայաստանի հարավում տրանսպորտային ուղին կնպաստի ՌԴ-ՀՀ կապի ամրապնդմանը. Օվերչուկ


Մոսկվան քննարկել է Հայաստանի հարավում տրանսպորտային ուղու հարցը Երևանի հետ, և Մոսկվան կարծում է, որ այն կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում տված հարցազրույցում։

«Իհարկե, մենք այս հարցը քննարկել ենք Երևան կատարած իմ այցի և Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Մենք ունենք պատկերացում, թե ինչպես է դա լինելու», - ասել է Օվերչուկը և հավելել, - «նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար ընդհանուր տրանսպորտային շրջանակի ձևավորմանը։ Եվ եթե նման ճանապարհ լինի, այն նաև կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև կապին։ Մեր գնահատականներով՝ սա, հավանաբար, կլինի մեր երկրների միջև ապրանքների տեղափոխման հիմնական ճանապարհը»։

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG