Մատչելիության հղումներ

Չեխիան մինչև 2030 թվականը տարեկան ավելի քան 40 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնմանը


Չեխիայի կառավարությունը հաստատել է Ուկրաինայի վերականգնման 2026-2030 թվականների ծրագիրը, որով նախատեսվում է տարեկան 1 միլիարդ չեխական կրոն (մոտ 40,8 միլիոն եվրո) հատկացնել: Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Եվրոպական պրավդա»-ի փոխանցմամբ՝ 2023-ից 2025 թվականներին չեխական իշխանությունները այս ծրագրի շրջանակներում հատկացրել են 500 միլիոն կրոն:

«Ուկրաինային աջակցությունը Չեխիայի Հանրապետության համար առանցքային նշանակություն ունի։ Այն օգնում է Ուկրաինային, բայց նաև ամրապնդում է մեր անվտանգությունը։ Կարևոր է, որ Չեխիան օգնի Ուկրաինային ոչ միայն ռազմական, այլև մարդասիրական օգնության և վերակառուցման միջոցով։ Սա մեր սեփական շահերից է բխում։ Մենք ցանկանում ենք, որ չեխական ընկերությունները մասնակցեն վերակառուցմանը և երկարաժամկետ ներկայություն ունենան երկրում», - ասել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերականգնման ծրագրի շրջանակներում Չեխիան ԵՄ հիմնադրամից կստանա նաև 4 միլիարդ չեխական կրոն (163 միլիոն եվրո): Միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վերականգնման և հիվանդանոցների արդիականացման համար։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG