Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ընը կայցելի Չինաստան՝ մասնակցելու ռազմական շքերթին


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վեց տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Չինաստան՝ հաջորդ շաբաթ կայանալիք ռազմական շքերթին մասնակցելու համար:

Չինաստանը չորեքշաբթի օրը Պեկինում կանցկացնի շքերթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կլինի 26 օտարերկրյա առաջնորդների շարքում, որոնք կմասնակցեն, հայտնում է «Սինհուա» պաշտոնական լրատվական գործակալությունը։

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը նշել է, որ Կիմը Չեն Ընը կայցելի Չինաստան նախագահ Սի Ծինփինի հրավերով։ Գործակալությունը հաղորդել, թե որքան ժամանակ կմնա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Չինաստանում և արդյոք պաշտոնական հանդիպում կունենա Սիի, Պուտինի կամ այլ առաջնորդների հետ իր այցի ընթացքում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG