Անցած գիշեր ռուսական ուժերի զանգվածային հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 14 -ի, տասնյակ անձինք վիրավորվել են, Վիննիցայի մարզում շուրջ 30 բնակավայր առանց էլեկտրաէներգիայի է մնացել։
Հարվածների հետևանքով Կիևում վնասվել է նաև ԵՄ առաքելության շենքը, մայրաքաղաքում ընդհանուր առմամբ 500 փրկարար և 1000 ոստիկան է ներգրավել հարվածի հետևանքները վերացնելու համար։
Ուկրաինայի ռազմական աղբյուրների համաձայն՝ անցած գիշեր ռուսական ուժերը շուրջ 600 անօդաչու թռչող սարք, տասնյակ թևավոր և բալիստիկ հրթիռներ ու այլ սպառազինություն են կիրառել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ այս հարվածները հստակ ցույց են տալիս, որ Մոսկվան ցանկություն չունի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։
ՌԴ ՊՆ-ն այսօր տարածած հաղորդագրությամբ պնդել է, թե զանգվածային հարվածների թիրախը Ուկրաինայի ռազմաարդյունաբերական օբյեկտներն ու ռազմական ավիաբազաներն են եղել։