Մատչելիության հղումներ

Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ՝ սեպտեմբերի 12-16-ը


Արխիվ
Արխիվ

Ռուսաստանի և Բելառուսի բանակները նախատեսում են համատեղ ռազմավարական զորավարժություններ անցկացնել Բելառուսում սեպտեմբերի 12-16-ը, երեքշաբթի հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժությունների նպատակն է, ըստ հաղորդագրության, ստուգել Ռուսաստանի և Բելառուսի հնարավորությունները և «միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը և հնարավոր ագրեսիան հետ մղելու նրանց պատրաստակամությունը»:

Այս տարվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առանց մանրամասների նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը «ինչ-որ բան է պատրաստում» Բելառուսում այս ամռանը զորավարժությունների քողի տակ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG