Մատչելիության հղումներ

Իրանում դրամական ռեֆորմ կանցկացվի


Իրանական ռիալի թղթադրամներ, արխիվ
Իրանական ռիալի թղթադրամներ, արխիվ

Իրանի կառավարությունն այսօր որոշել է երկրում դրամական ռեֆորմ իրականացնել։

«Որոշումը կայացվել է մի շարք կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Ինֆլյացիայի պատճառով ազգային տարադրամի օգտագործումն իմաստազրկվել էր», - հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհեջերանին։

Իրանի կառավարության որոշմամբ՝ դրամական ռեֆորմից հետո ներկայիս 10 հազար ռիալը կհավասարվի 1 նոր ռիալի։

Վերջին անգամ Իրանում դրամական ռեֆորմ իրականացվել էր նախորդ դարի 90-ականներին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG