Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող «Մոջահեդին-է-Խալք» ընդդիմադիր խմբի երկու անդամների՝ ահաբեկչության ու քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար, հաղորդել է դատական համակարգի լրատվական կայքը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում՝ արդյոք գործողությունները տեղի են ունեցել Իսրայելի և Իրանի միջև անցած ամվա 12-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ օրերին Թեհրանը մեղադրել էր ընդդիմադիր խմբերին Իրանի ներսից Իսրայելին աջակցելու համար։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կախաղան են բարձրացվել Բեհրուզ Էհսանի Էսլամլուն և Մեհդի Հասանին, որոնք ձերբակալվել էին Թուրքիայի սահմանը հատելու փորձի ժամանակ։
Մոջահեդին-է-Խալքը, որը ժամանակին մարքսիստական-իսլամիստական խմբավորում էր, աջակցել է 1979-ի Իսլամական հեղափոխությանը, բայց հետագայում խզել է կապերը Խոմեյնիի կառավարության հետ: Իրանում ահաբեկչական համարվող խումբն այժմ հիմնականում տեղակայված է Ալբանիայում։