Մատչելիության հղումներ

Ռուբիո. ԱՄՆ նախագահի համբերությունը սպառվում է


«Նախագահ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը դիտավորյալ ձգձգում է ուկրաինական հակամարտության կարգավորումը»,- ամերիկյան Fox News-ին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հավելելով, թե ԱՄՆ առաջնորդի համբերությունն այլևս սպառվում է ։

«Կարծում եմ՝ նա ավելի ու ավելի է հիասթափվում, որ Վլադիմիր Պուտինի հետ շատ լավ շփումներն ու հեռախոսազրույցներն արդյունք չեն տալիս։ Ժամանակն է գործել, և կարծում եմ՝ նախագահը դա շատ հստակ ասել է. նա կորցնում է համբերությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն նշել է, թե ըստ Թրամփի, ՌԴ նախագահն այս ընթացքում իր հետ բանակցել է միայն ժամանակ ձգելու համար։ ԱՄՆ նախագահը այլևս մտադիր չէ այդ խայծը կուլ տալ, ասել է պետքարտուղարը։

Շաբաթներ առաջ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե Պուտինին 50 օր ժամանակ է տալիս՝ Ուկրաինայի հարցում համաձայնության գալու համար՝սպառնալով հակառակ դեպքում աննախադեպ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG