Մատչելիության հղումներ

եթերում Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող

Իրանն ու Իսրայելը ողջ գիշեր շարունակել են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ: Արդեն չորրորդ օրը շարունակվող բախումների պատճառով Իրանը չեղարկել է ԱՄՆ-ի հետ նախօրեին Օմանում նախատեսված բանակցությունները:

11:59

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Թել Ավիվում գտնվող դեսպանատան շենքը աննշան վնասներ է կրել մոտակայքում իրանական հրթիռային հարվածից՝ հայտնելով, որ անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։

Նա X-ում գրել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի օրը փակ կմնա:

11:16

Իսրայելի Հայֆայի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքում գիշերը Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Իսրայելում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասավ ութի:

Հաղորդվում է հարյուրավոր վիրավորների մասին:

10:14

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանում գտնվող «Քուդս» ուժերի հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կենտրոնները «Քուդս» ուժերի կողմից օգտագործվել են «Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար՝ Մերձավոր Արևելքում իրանական ռեժիմի լիազորված անձանց միջոցով»։

09:18

Իսրայելական կողմի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպության ղեկավար Մոհամմադ Քազեմին և նրա երկու գործընկերները՝ Հասան Մոհակեքը և Մոհսեն Բաքերին:

IRNA-ի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ կորպուսի ավիատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հետախուզական կենտրոններին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG