Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, Բաքվում ընթացող էներգետիկ շաբաթվա շրջանակներում նոր պայմանագրեր է ստորագրել BP և Exxon Mobile նավթային ընկերությունների հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ ստորագրված պայմանագրերի համաձայն արևմտյան ընկերությունները առաջիկայում կզբաղվեն Ադրբեջանի տարածքում նոր նավթային և գազային հորերի հետախուզմամբ։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Ադրբեջանում 7 միլիոն բարել նավթի և 1 տրիլիոն 700 միլիարդ խորանարդ մետր բնական գազի հաստատված պաշարներ կան։
«Վերջին տարիներին, սակայն, նաթվի արդյունահանման ծավալներն Ադրբեջանում նվազում են», - ընդգծում է Reuters-ը։