Հարավային Կորեայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Ջե-Մյոնգը, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը:
Երդմնակալության արարողության ժամանակ նա խոստացել է միավորել ազգը, վերականգնել տնտեսությունը և իրականացնել պրագմատիկ դիվանագիտություն՝ հիմնված ազգային շահերի վրա։
«Անկախ նրանից, թե ում եք աջակցել այս ընտրություններում, ես կծառայեմ որպես բոլորի նախագահ՝ ընդունելու և ծառայելու յուրաքանչյուր քաղաքացու», - ասել է Լի Ջե-մյունգը։
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն ապրիլի 4-ին միաձայն հավանություն տվեց նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթին։ 2024-ի դեկտեմբերին երկրի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահին՝ երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի համար։