Ստավրոպոլում բնակելի շենքի բակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու անձ է զոհվել, այդ թվում՝ քաղաքի փոխքաղաքապետ Զաուր Գուրցիևը, ով մինչև այդ պաշտոնն զբաղեցնելը ռուսական զինուժի կազմում մասնակցել է Ուկրաինայի դեմ պատերազմին։
Ռուսատսանյան մի շարք տելեգրամյան ալիքներ, վկայակոչելով իրավապահ կառույցներում իրենց աղբյուրները, նշում են, որ Գուրցիևն ամենայն հավանականությամբ պայթեցվել է երկրորդ զոհի՝ Նիկիտա Պենկովին ամրացված պայթուցիկ սարքով։
Քրեական գործը հարուցվել է երկու կամ ավելի անձանց սպանության հոդվածով։
Նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի խոսքով՝ քննարկվում են նաև այլ վարկածներ՝ ներառյալ Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը տեղի ունեցածին։
Գուրցիևը պատերազմի ընթացքում ղեկավարել է ավիացիայի մարտական կառավարման շտաբը։ Առանցքային դերակատարում է ունեցել մասնավորապես Մարիուպոլի գրավման գործողություններում, ինչի համար մի շարք պետական պարգևների է արժանացել։