Թրամփի վարչակազմը հինգշաբթի օրը աշխատանքից ազատեց «Ամերիկայի ձայն»-ի շուրջ 600 աշխատակիցների, որոնց մեծ մասը լրագրողներ են, հաղորդում է «Նյու Յորք թայմս»-ը։
Դաշնային բյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոցն անկախ լրատվություն է մատուցում մամուլի սահմանափակ ազատություններ ունեցող երկրներում։
Անցյալ ամիս դատարանը դաշնային կառավարությանը կարգադրել է պահպանել այդ լրատվամիջոցը, որը նախագահ Թրամփը անվանել է «ռադիկալ Ամերիկայի ձայն»։ Ամերիկյան թերթը նշում է, որ հինգշաբթի օրը վաճառքի է հանվել Վաշինգտոնում գտնվող «Ամերիկայի ձայն»-ի շենքը։