Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա մեկ զոհ:
Հաղորդվում է ութ վիրավորի մասին, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենայի վարորդը ձերբակալվել է:
«Այս պահին հարձակման կամ կանխամտածված արարքի նշաններ չկան», - հայտնել են ոստիկանությունից:
Միջադեպը տեղի է ունեցել Օլգաեկի շրջանում, դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ են եղել։ Մետրոյի կայարանում երթևեկությունը դադարեցվել է: