Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Իլհամ Ալիևը երկկողմ բանակցություններից հետո հայտարարել են, որ Բաքուն և Թեհրանը կողմ են, որ տարածաշրջանային խնդիրները լուծեն տարածաշրջանի երկրները։
«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր երկրների միջև համագործակցության հարցերի շուրջ։ Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ Ադրբեջանն ու Իրանը կողմ են, որպեսզի տարածաշրջանային խնդիրները լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից։ Այս առումով կարևորվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը»,- ասված է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրությունում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահները քննարկել են նաև էներգետիկ հարցեր։
«Ընդգծվել է Արազ գետի վրա հիդրոէլեկտրակայանի շինարարության և Աղբանդ-Քալալա ավտոմոբիլային կամրջի նախագծի ավարտը»,- նշում է ադրբեջանական կողմը: