Մատչելիության հղումներ

Իսրայելը զգուշացնում է Բեյրութի ուղղությամբ նոր հարվածների մասին


Իսրայելն այսօր Բեյրութի հարավային թաղամասի բնակիչներին տարհանելու հրաման է տվել. սա անցած մեկ ամսվա ընթացքում առաջին նման նախազգուշացումն է։

Իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրային X-ում գրել է, որ բնակիչները պետք է տարհանվեն Հադաթ թաղամասի մի քանի շենքերից և տեղափոխվեն «առնվազն 300 մետր հեռավորության վրա»։

Բնակիչները տեղից հաղորդում են կրակոցների և տարածքից դուրս եկող ճանապարհներին առաջացած խցանումների մասին։

Այս ամսվա սկզբին Բեյրութի հարավային արվարձաններում՝ Հզբոլլահի վերահսկողության տակ գտնող տարածքներում, Իսրայելի ավիահարվածից զոհվել էր չորս մարդ, այդ թվում՝ խմբավորման պաշտոնյաներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG