ԱՄՆ պետքարտուղարը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի մոտ ապագայում, ընդգծելով՝ Վաշինգտոնը այժմ դիտարկում է՝ արդյոք արժե շարունակել միջնորդի դերը։
«Մենք չենք կարող ժամանակ և ռեսուրս նվիրել այս ջանքերին, եթե դրանք արդյունք չեն տալու», - ասել է Ռուբիոն NBC-ի հետ զրույցում, հավելելով,- «Վերջին շաբաթվա ընթացքում մենք փորձում էինք հասկանալ, թե որքան մոտ են կողմերը, և արդյոք պետք է, որ մենք շարունակենք ներդնել մեր միջնորդական ջանքերը»։
Ռուբիոն չի ասել, թե որքան ժամանակ է մտադիր Թրամփի վարչակազմը սպասել հնարավոր առաջխաղացմանը, և որն է կարմիր գիծը, որից հետո կորոշի, որ անիմաստ է սպասել արդյունքների։
Մինչ այդ՝ երեկ էլ, ԱՄՆ նախագահն էր կասկածի տակ դրել խաղաղության հասնելու՝ ՌԴ նախագահի հանձնառությունը, ակնարկելով, թե Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։