Մատչելիության հղումներ

Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի


Իրանի ամենամեծ նավահանգստում՝ Բանդար Աբբասում երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորվել է ավելի քան 1100 մարդ, հաղորդում են պետական լրատվամիջոցները։

Հրշեջները շարունակում են աշխատել հրդեհը լիովին մարելու համար։ Նահանգում եռօրյա սուգ է հայտարարված։

Պայթյունի ճշգրիտ պատճառը դեռ պարզված չէ, նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է հետաքննություն սկսել։ Նախնական վարկածներով, այն տեղի է ունեցել կոնտեյներում առկա քիմիական նյութերից։ Նավահանգստի մաքսային ծառայությունը հաղորդել էր, որ տարածքում, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը, ամենայն հավանականությամբ «պահվել են վտանգավոր բեռներ ու քիմիական նյութեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG