Վանկուվերում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որոնք այդ պահին մասնակցում էին ֆիլիպինյան տոներից մեկին նվիրված միջոցառման։ Ոստիկանությունը հաղորդել է, որ կան զոհեր և վիրավորներ, հստակ թիվ առայժմ չի նշվել։
Հայտնի է միայն, որ վարորդը տեղում ձերբակալվել է, նա Վանկուվերի 30-ամյա բնակիչ է։ Հնարավոր դրդապատճառների մասին ևս որևէ տեղեկություն դեռ չի հրապարակվել։
Վանկուվերի քաղաքապետ Քեն Սիմը հայտարարել է, որ «շոկի մեջ է և խորապես վշտացած» միջադեպից։ «Մեր մտքերը բոլոր տուժածների և Վանկուվերի ֆիլիպինյան համայնքի հետ են», - ասել է նա։