ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական և առևտրային նավերին պետք է թույլատրվի անվճար անցնել Պանամայի և Սուեզի ջրանցքներով։
«Ես խնդրել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անհապաղ զբաղվել այս հարցով», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Պանամայի ջրանցքը հատում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի միջև գտնվող նեղուցի ամենափոքր հատվածը՝ թույլ տալով նավերին ավելի արագ տեղաշարժվել Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներով։ ԱՄՆ կոնտեյներային փոխադրումների մոտ 40%-ը հենց այդ ջրանցքով է անցնում։
ԱՄՆ-ն ջրանցքի շինարարությունն ավարտել է 20-րդ դարի սկզբին, 1999ից դրա վերահսկողությունը հանձնել Պանամային ։