Մատչելիության հղումներ

Իրանում պայթյունից առնվազն 8 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 700-ի


Իրանական նավահանգստում այսօր տեղի ունեցած խոշոր պայթյոնից առնվազն ութ մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 750-ի, պետական հեռուստաընկերությանը հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:

«Այլ քաղաքներից ու Թեհրանից բոլոր ռեսուրսները տեղափոխվել են այստեղ, հույս ունենք առաջիկա ժամերին մարել կրակը», - ասել է Էսկանդար Մոմենին:

Աղետը տեղի է ունեցել Շահիդ Ռաջայի նավահանգստի տարածքում պահվող կոնտեյներների պայթյունի պատճառով։

Ռաջայի նավահանգիստը գտնվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 1050 կիլոմետր հարավ-արևելք՝ Հորմուզի նեղուցի վրա, որով անցնում է նավթի առևտրի 20 տոկոսը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG