Մատչելիության հղումներ

ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ


Իրանն ու Միացյալ Նահանգներն համաձայնել են հաջորդ շաբաթ ևս միջուկային բանակցություններ անցկացնել: Իրանի արտգործնախարարն այսօրվա հանդիպումից հետո «ծայրահեղ զգուշավոր» լավատեսություն է հայտնել:

Արաղչին ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ այսօր վեց ժամ բանակցեցին Մուսկաթում՝ Օմանի միջնորդությամբ:

«Բանակցությունները չափազանց լուրջ են և տեխնիկական: Դեռևս տարաձայնություններ կան մեծ խնդիրների և դետալների շուրջ», - իրանական պետական հեռուստաընկերությանն ասել է Արաղչին. - «Երկու կողմն էլ լուրջ է տրամադրված ... սակայն մեր լավատեսությունը բանակցությունների հաջողության առնչությամբ չափազանց զգուշավոր է մնում»:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան բանակցությունները դրական ու արդյունավետ է գնահատել՝ հավելելով, որ կողմերը համաձայնել են նորից հանդիպել՝ Եվրոպայում:

Ավելի վաղ Օմանի արտգործնախարարն ասել էր՝ բարձր մակարդակի բանակցությունները հավանաբար տեղի կունենան մայիսի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG