Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը։
Ըստ Դմիտրի Պեսկովի, Պուտինն այդ մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆին՝ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Երեկ նախագահ Թրամփի դեսպան Ուիթկոֆի հետ զրույցին Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը՝ առանց որևէ նախապայմանի», - ասել է Պուտինի խոսնակը։
Ուկրաինայի նախագահն ավելի վաղ սոցիալական ցանցում գրել էր, թե այսօր Հռոմում ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հրադադարի հնարավորությունը, որը պետք է լինի տևական և առանց նախապայմանների։