Մատչելիության հղումներ

Անհուսալի վարկերի մարումը «տնտեսական խթա՞ն», թե՞ «նախընտրական կաշառք»


Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների վարկերը մարելու համար կառավարությունը պետբյուջեից նոր՝ ևս 209 միլիոն դրամ է հատկացնում:

Գործադիրից պնդում են, թե փետրվարից մեկնարկած ծրագիրը ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական նշանակություն ունի՝ ստվերն է կրճատելու։ Ակնկալում են՝ ծրագրի արդյունքում 90 հազար քաղաքացի գրանցված աշխատող կդառնա։ Առնվազն 3 տարվա չմարած վարկ ունեցող քաղաքացիները ծրագրից օգտվելու համար պետք է գրանցված աշխատանք ունենան, որ նրանց եկամտահարկն ուղղվի վարկի մարմանը. իսկ վարկի մայր գումարը չպետք է գերացանցի 1 միլիոն դրամը։

«Առաջին հերթին սա համարում եմ տնտեսական, ոչ թե սոցիալական ծրագիր, որովհետև սա մարդուն իր աթոռից ելնելու շատ լավ մոտիվացիա է», - սա կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գնահատականներ էր:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց. - «Այն 2900 մարդիկ, ովքեր աշխատանք ունեն դիմելու պահին, վերջին ամսվա տվյալներով արձանագրել են 20 տոկոսով աշխատավարձի աճ»:

Ու մինչ իշխանությունը փետրվարից մեկնարկած ծրագրի միայն դրական կողմերից է խոսում, մասնագետները քննադատում են կառավարության այս նախաձեռնությունը, այն ընդհուպ անվանելով նախընտրական կաշառք՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ։

Մանրամասները տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG