Մատչելիության հղումներ

Բավարիայի վարչապետի ժպտուն սելֆին՝ քննադատության թիրախ


Բավարիայի վարչապետը, արխիվ
Բավարիայի վարչապետը, արխիվ

Գերմանական Բավարիայի վարչապետը հայտնվել է քննադատության թիրախում՝ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից առաջ ժպտերես սելֆի անելու համար։

«Հենց նոր վայրէջք կատարեցինք Հռոմում, և հիմա նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ուղևորվում ենք Վատիկան՝ հանգուցյալ Հռոմի պապի հուղարկավորությանը մասնակցելու», - գրել է Մարկուս Սյոդերը X-ում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում արված լուսանկարի ֆոնին։


«Հռոմի պապի հուղարկավորությունը Օկտոբերֆեստ չէ», - գրել է գերմանացի քաղաքական գործիչ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանը X-ում՝ ակնարկելով վարչապետի սերը գերմանական գարեջրի փառատոնի հանդեպ։

«Մենք պետք է ուրախ լինենք, որ Սյոդերը ձեռքում քաբաբ չի բռնել», - հավելել է Ազատ դեմոկրատական կուսակցությունից (FDP) Շտրակ-Ցիմերմանը։

Ըստ Dpa գործակալության, Բավարիայի վարչապետի լուսանկարը քննադատել են սոցիալական ցանցերի բազմաթիվ այլ օգտատերեր՝ այն որակելով անքաղաքավարի։

Սյոդերից և Շտայնմայերից բացի Հռոմ է մեկնել նաև Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG