Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանը ուղերձ է հղել


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան ուղերձ է հղել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ:

«Ինչի՞ մասին է այս տոնը և ի՞նչ կա շնորհավորելու» հարցադրմամբ Հայաստանի ղեկավարը հայտարարել է, որ «ժողովուրդն է իշխանության տերը մեր երկրում» և պնդել, որ արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է, քանի որ «բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում»:

Փաշինյանը իր ուղերձում հայտարարել է, որ «համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար»:

Չնայած Փաշինյանի այս պնդմանը, Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ բարելավում չի արձանագրել «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվում՝ 100 առավելագույնից ստանալով 47 միավոր։ 50-ից ցածր միավորն, ըստ հակակոռուպցիան փորձագետների, փաստում է, որ երկրում կոռուպցիայի խնդիրը լուրջ է։

Ուղերձում Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ երկրում փոփոխությունների ճանապարհն անցնում է «արտաքին և ներքին քաղաքականության բարդ հանգույցների, երբեմն փլուզումների և ողբերգությունների միջով»։

«Սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է՝ անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության ու խաղաղության ճանապարհ, և այդ ճանապարհը մենք անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքի», - ասել է Փաշինյանը:

«Քաղաքացու օրը» տոների օրացույցում ավելացավ 2019 թվականին՝ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունից մեկ տարի անց: Այն նշվում է յուրաքանչյուր ապրիլի վերջին շաբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG