Կրեմլը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահը որոշել է չերկարաձգել Սուրբ Հարության տոնի առթիվ Ուկրաինայում հայտարարված հրադադարը, որը սկսվեց երեկ երեկոյան և պետք է ավարտվի այսօր կեսգիշերին։
«Նախագահ Պուտինը Զատկական զինադադարը շարունակելու որևէ հրահանգ չի տվել»,-ասել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Զենքերը վայր դնելու որոշումից ժամեր անց՝ այսօր առավոտյան, երկու կողմն էլ միմյանց մեղադրեցին այդ պայմանավորվածությունը խախտելու համար։