Crocus City Hall համերգասրահում ահակբեկչության կազմակերպիչները ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայություններն են եղել, ՏԱՍՍ-ն է փոխանցում Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքերը։ Ըստ նրա՝ այդ ծառայությունների նպատակն է եղել ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում։
«Հավաքագրված ապացույցները հիմնավորում են, որ ահաբեկչությունը ծրագրվել ու կազմակերպվել է ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայությունների կողմից, և դրա իրագործման համար նրանք ներգրավել են միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների», - ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե որ պետության մասին է խոսքը։
145 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունը ուղիղ մեկ տարի առաջ էր։ Բեսլանից հետո սա Ռուսաստանում տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչությունն է։