Քննչական կոմիտեում այսօր նախատեսվում է առերեսում՝ ոստիկանական բռնության մասին ահազանգած արցախցի Տիգրան Ուլուբաբյանի ու Քննչական կոմիտեում կառերեսվի Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանի և ոստիկան Գոռ Խարաթյանի հետ:
Ինչպես Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Եիցյանը փոխանցեց՝ ոստիկանները Քննչականում են իրենց փաստաբանների հետ, ծանոթանում են գործի նյութերին:
Արցախցի երիտասարդը մեղադրում է ոստիկանության աշխատողներին իրեն խոշտանգելու համար: Պնդում է, որ իր բարեկամի տան գողությունից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծել, նվաստացրել, հայհոյել: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարցվել է քրեական վարույթ՝ խոշտանգման հոդվածով: Գործը տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն:
Տիգրան Ուլուբաբյանը մատնացույց անելով ոստիկանական բաժնում գտնվող ոստիկաններից մեկին, որը եկել էր առերեսման, բայց լրագրողներին տեսնելով մի ոստիկանի ուղեկցությամբ հեռացավ տարածքից: 29-ամյա արցախցին պնդեց, որ նա այն ոստիկաններից մեկն է, որն իրեն հայհոյել է:
«Ինքը ինձ մենակ հայհոյել է, ո՛չ խփել, ո՛չ բան, հայհոյողցներից մեկն էլ ինքն է եղել», - նշեց Ուլուբաբյանը:
Խոշտանգման մասին ահազանգից յոթ օր անց որևէ մեղադրյալ չկա: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, որ երեկ ընդունել էր Տիգրան Ուլուբաբյանին ու նրա փաստաբանին, հավաստիացրել էր, որ օբյեկտիվ քննություն կլինի, բայց պնդել էր՝ այս ահին չեն կարող որևէ մեկին մեղադրյալ ներգրավել, ձերբակալել, քանի որ ականատեսի՝ տուժող Ուլուբաբյանի ցուցմունքը բավարար չէ: Պողոսյանը նշել էր նաև, որ առերեսում տեղի կունենա, այլ քննչական գործողություններ ևս ու ըստ դրա կկարողանան կողմնորոշվել:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով այս դեպքին որևէ գնահատական չի տվել, ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել այս մասին, քննությունից հետո քննիչները կտան հարցերի պատասխանները:
Նշելով, որ ավազակային հարձակում է եղել արցախցի ընտանիքի վրա՝ Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ կանեն, որ բացահայտվի այդ գործը:
Փաստաբան Ռոման Եիցյանը պնդում է՝ Ուլուբաբյանն այստեղ որևէ կապ չունի, անգամ հարձակման ենթարկված կինը՝ նրա բարեկամն է պնդել, որ Տիգրանն իսկապես կապ չունի այդ ավազակային հարձակման հետ:
Փաստաբանն «Ազատության» հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Վանաձորում տեղի ունեցած դեպքից. - «Երկու զինված տղամարդ հարձակվել է 28-ամյա կնոջ վրա, նրան զենքով տվել սպառնալիքներ, այդ կնոջ գոռալուց հետո զենքն ուղղել է մանկահասակ երեխայի նկատմամբ, ինչպես ինձ հայտնի է, ու հափշտակել 7 կտոր ոսկյա իրերը»:
Արփինե Սարգսյանն այսօր ընդգծեց՝ ծառայողական քննություն է ընթանում, եթե պարզվի, որ ոստիկանները մեղավոր են, կենթարկվեն պատասխանատվության, հակառակ դեպքում՝ բողոքողը կհետապնդվի սուտ մատնության համար: