«Ռուսական կողմի դիմումին ի պատասխան Հայաստանը տեղեկացրել է, որ ԱՄՆ ռազմական տեխնիկայի՝ իր տարածք վերատեղակայման մասին որևէ պաշտոնական դիմում չի ստացել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսել ենք այդ մասին մամուլի հրապարակումները և հրատապ կարգով դիմել ենք մեր հայ գործընկերներին։ Նախնական բացատրությամբ մեզ տեղեկացրել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական դիմում չի եղել»,-հայտարարել է Զախարովան՝ մեկնաբանելով մամուլում հայտնված հրապարակումները, որոնց համաձայն Միացյալ Նահանգները պատրաստվում է Գերմանիայի իր ռազմակայաններում գտնվող մի քանի հարյուր միավոր ռազմական տեխնիկան տեղափոխել Հայաստան։