Մատչելիության հղումներ

Քաղաքական խորհրդակցություններ Մոսկվայում՝ ՀՀ-ՌԴ ԱԳՆ-ների միջև


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Մոսկվայում մարտի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանի և Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։

Հայկական կողմը նշում է, որ քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Սաֆարյանը Գալուզինին տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Երևանը հերքում է մեղադրանքներն ու հայտարարում՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

Մոսկվան կոչ է անում Երևանին ու Բաքվին՝ «զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը սրող ցանկացած գործողություններից»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG