Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել դաշնային վարկերի, ֆինանսական օգնության դադարեցման մասին հրահանգը


ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը չեղյալ է հայտարարել դաշնային վարկերի, դրամաշնորհների և այլ ֆինանսական օգնության դադարեցման մասին հրահանգը, Reuters-ի հաղորդմամբ՝ ասել է Սպիտակ տան պաշտոնյան:

Վարչական բյուջեի տնօրինության հրահանգը չեղյալ հայտարարելու որոշումը կայացվել է այն բանից անմիջապես առաջ, երբ Ռոդ Այլենդի դաշնային դատավորը պետք է քննարկեր 22 Նահանգների և Կոլումբիայի շրջանի հայցը ժամանակավոր խափանման միջոց ընտրելու մասին:

Նշվում է, որ Դոնալդ Թրամփի կարգադրությունը փաստացի հանգեցրել է առողջապահական և երեխաների խնամքի հաստատություններին վճարումների խափանման:

Այս միջոցը արգելափակելու հայցով 23 գլխավոր դատախազներ պնդում էին, որ այս քաղաքականությունը հակասում է Սահմանադրությանը, քանի որ Կոնգրեսն արդեն որոշել է, թե ինչպես են ծախսվելու միջոցները: Նրանք նաև հայտարարել են, որ դա կվտանգի բնական աղետների հետևանքների վերացման համար միջոցների հատկացմանը՝ օգնելու Հարավային Կալիֆորնիային վերականգնվել անտառային հրդեհներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG