Մատչելիության հղումներ

«Երախտամոռության դրսևորում»․ Ալիևը ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքականության մասին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին անվանել է կողմնակալ և պնդել, որ դեմոկրատների քաղաքականությունը հանգեցրել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի։ Այս մասին Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է ԱՄՆ քրիստոնյա առաջնորդների կոնգրեսի ղեկավար Ջոնի Մուրի հետ Դավոսում կայացած հանդիպմանը։

«Բայդենի և Բլինքենի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները կողմնակալություն է դրսևորել Ադրբեջանի նկատմամբ, ինչի հետևանքով ճգնաժամ է առաջացել երկկողմ հարաբերություններում», - ասված է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրությունում։

Ալիևը քննադատել է նաև «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի վերակիրարկումը, որը սահմանափակում է Բաքվին տրամադրվող ԱՄՆ կառավարության օգնությունը։ ԱՄՆ նախորդ կառավարության այս որոշումը Ադրբեջանի նախագահը գնահատել է «երախտամոռության դրսեւորում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG