Սանկտ Պետերբուրգում ոչնչացվել է ռուսական բանակի նյութատեխնիկական ապահովման համար օգտագործվող երկաթուղային լոկոմոտիվը, այս մասին հայտնում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հաղորդագրությունը։
«Երկաթուղու երկայնքով ռուսական զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխող լոկոմոտիվը չի կարող վերականգնվել», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել ուկրաինական կողմի պնդումները։
Անկախ աղբյուրներին դեռևս չի հաջողվել ինքնուրույն ճշտել այդ տեղեկությունը։