Բաքու են ժամանել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ինչպես նաև պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը, տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյաներն ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկել են նաև «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն ուղղված հերթական քայլերը»:
Ամերիկյան կողմը չի հստակեցնում՝ ում հետ են Բաքվում հանդիպել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները։
Պաշտոնական Բաքուն հանդիպումների մասին առայժմ չի հաղորդել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ