Մատչելիության հղումներ

Արփինե Սարգսյանը նշանակվեց ՆԳ նախարար, Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար


Արփինե Սարգսյան, Դավիթ Խուդաթյան
Արփինե Սարգսյան, Դավիթ Խուդաթյան

Վարչապետի այսօրվա հայտարարությունից ժամեր անց նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց Արփինե Սարգսյանին նախարար նշանակելու հրամանագիրը։

Փաշինյանն այսօր վաղ առավոտյան հայտարարեց, որ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Խուդաթյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել 2024-ի հունվարին՝ մարզում պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքներից վարչապետի դժգոհություններից հետո, երբ պաշտոնից ազատվեց Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը։

Իսկ 30-ամյա Սարգսյանը ներքին գործերի փոխնախարարն էր 2023-ի հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։

Վարչապետը կառավարության նոյեմբերի 15-ի նիստում խիստ և կտրուկ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։

Փաշինյանի հայտարարաությունցի երկու օր անց 6 հրաժարականի մասին հայտարարվեց, պաշտոնները լքեցին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանեց՝ ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG