Մատչելիության հղումներ

Եվրո 2024-ի փլեյօֆ անցավ նաև Շվեյցարիան


Շվեյցարիայի հավաքականի երկրպագուները Գերմանիայում, հունիս, 2024թ.
Շվեյցարիայի հավաքականի երկրպագուները Գերմանիայում, հունիս, 2024թ.

Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8-րդ եզրափակիչ անցավ նաև Շվեյցարիայի հավաքականը՝ միանալով Իսպանիայի, Պորտուգալիայի և մրցաշարը հյուրընկալող Գերմանիայի ընտրանիներին:

A խմբի մրցաշարի վերջին՝ երրորդ տուրում Շվեյցարիան ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Գերմանիայի հետ, ընդ որում՝ գերմանացիները միայն հանդիպման 90 րոպեներին մրցավարի ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին հավասարեցրին հաշիվը:

Նույն խմբում Հունգարիան 1:0 հաշվով հաղթեց Շոտլանդիային:

Խմբում առաջին տեղը գրավեց Գերմանիան՝ 7 միավորով, երկրորդը Շվեյցարիան է՝ 5 միավորով, Հունգարիան 3 միավորով երրորդն է, աղյուսակը 1 միավորով եզրափակում է Շոտլանդիան:

1/8 եզրափակիչ են դուրս գալիս 6 խմբերում առաջին երկու տեղերը գրաված 12, ինչպես նաև երրորդ հորիզոնականը լավագույն արդյունքներով զբաղեցրած 4 թիմերը:

1/8 եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի հանդիպումները նախատեսված են համապատասխանաբար հունիսի 29-ից հուլիսի 2-ը, հուլիսի 5-6-ը և հուլիսի 9-10-ը, եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին:

XS
SM
MD
LG