«Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում որևէ խնդիր կամ ընդհատում չկա», - պատասխանելով ТАСС գործակալության թղթակցի հարցին՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Բացարձակապես որևէ խաթարում չկա, «Վերին Լարսը» բնականոն գործում է, տնտեսությունում որևէ խնդիր չկա», - ասել է փոխվարչապետը՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում արձանարգրված զարգացումները, մասնավորաբար Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ խորհրդակցությունների նպատակով հետկանչի մասին տեղեկությունները։