Մատչելիության հղումներ

ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Իրանի նախագահի և ԱԳ նախարարի մահվան կապակցությամբ. Միշել


ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Աբդոլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի այլ անդամների մահվան կապակցությամբ: Այս մասին իր X-ի էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Մեր մտքերն ընտանիքների հետ են», - նշել է նա:

  • Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին ու արտգործնախարարը և մի քանի այլ պաշտոնյաներ զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով:
  • Իրանի պետական հեռուստատեսությունը մայիսի 20-ին հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG