Մատչելիության հղումներ

Աշխաբադում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի մշակույթի նախարարները


ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, արխիվ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, արխիվ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում այսօր Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը:

Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ, ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում:

Անիի կամուրջը Ախուրյան գետի վրա է, դրա ավերված մի հատվածը հայկական կողմում է, մյուսը՝ թուրքական։ Պատմական հուշարձանը վերանորոգելու մտադրության մասին հայտարարվել է անցած տարվա փետրվարին Անկարայում՝ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ։ Այս տարվա մարտին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երկու պետությունները հիմա կոնկրետ արձանագրություններ են փոխանակում Անիի կամրջի մասով, «որպեսզի տեսնենք, թե ոնց է այդ աշխատանքը հնարավոր օպտիմալ կերպով կազմակերպել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG