Մատչելիության հղումներ

Գյումրիում շինարարությանը խանգարող 51 ծառի հատվելու հարցի քննարկումը՝ թեժ մթնոլորտում


Գյումրիում՝ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում շինարարությանը խանգարող 51 ծառ կհատվի։ Ավագանու նիստում այսօր հարցը թեժ մթնոլորտում ու երկար քննարկվեց, բայց ի վերջո հաստատվեց։

Համայնքապետարանի դենդրոլոգ Արտուշ Մովսիսյանը պնդում էր՝ շինարարի ահազանգից հետո ուսումնասիրել են ու պարզել, որ ծառերի մեծ մասը կորցրել է կենսունակությունը։

Մինչ ավագանին քննարկում էր, տարածքում շինարարն արդեն հեռացրել էր մայթին շինարարությանը խանգարող ծառերից մեկը։ Իսկ նիստում ավագանու անդամները հետաքրքրվում էին, թե հատվող ծառերը ինչ տեսակներով են փոխարինվելու։

Ծառերի մեծ մասն արդեն կանաչել է, դրանց կողքին նաև չորացած ծառեր կան։ Որ տարածքում ծառերի նման խնդիր կա՝ դենդրոլոգը խոստովանում է՝ շինարարությանը խանգարելուց հետո նոր միայն տեսան, թեև տարածքը քաղաքապետարանից ընդամենը մի քանի մետր է այն կողմ։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG