Մատչելիության հղումներ

ՌԴ-ն պատրաստվում է մարտավարական միջուկային զենքի զորավարժություններ անցկացնել


Ռուսաաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ
Ռուսաաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով Գլխավոր շտաբը սկսել է նախապատրաստել Հարավային ռազմական օկրուգի հրթիռային ստորաբաժանումների և ռազմածովային ուժերի զորավարժությունների անցկացումը և նաև պլանավորվում է մշակել ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման հարցերը։

Նշվում է, որ մոտ ժամանակներում նախատեսվող զորավարժությունները պատասխանն են արևմտյան պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին և սպռնալիքներին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ խոսքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Բրիտանիայի ու ԱՄՆ-ի Սենատի ներկայացուցիչների հայտարարությունների մասին է, որոնք «պատրաստակամություն և նույնիսկ մտադրություն են հայտնել զորախումբ ուղարկել Ուկրաինա, այսինքն՝ փաստորեն ՆԱՏՕ-ի զինվորներին կանգնեցնել ռուսական զինվորականների դեմ», ասել է Պեսկովը, հայտարարելով, թե դա լարվածության սրացման բոլորովին նոր, աննախադեպ փուլ է, ինչը «հատուկ ուշադրություն և միջոցներ է պահանջում»։

XS
SM
MD
LG